Կառլոս Տևեսը հեռացվել է խաղադաշտից մրցավարին վիրավորելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բոկա Հունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսը Արգենտինայի առաջնությունում` «Բելգրանոյի» հետ խաղում (3:0) հեռացվել է խաղադաշտից:
33-րդ րոպեին 32-ամյա ֆուտբոլիստը բացել է հանդիպման հաշիվը, իսկ 36-րդ րոպեին` հեռացվել:
Կոպիտ խաղի համար Տևեսը նախ դեղին քարտ է ստացել, իսկ դրան անմիջապես հետևել է կարմիր քարտը` մրցավարին վիրավորելու համար:
Տեսաձայնագրությամբ վերծանվել են Տևեսի խոսքերը. նա մրցավարի քրոջը անվանել է մարմնավաճառ: