Կառլոս Տևեսը Արգենտինայի առաջնությունում կոտրել է մրցակցի պաշտպանի ոտքը. տեսանյութ
Արգենտինայի առաջնության խաղի ժամանակ «Բոկա Հունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսը լուրջ վնասվածք է հասցրել «Արգենտինոս Հունիորս» թիմի պաշտպան Էսեկիել Ամուին
2-րդ խաղակեսի միջնամասում «Յուվենտուսի» նախկին խաղացողը դաշտի կենտրոնում գնդակի համար պայքարում կոտրել է մրցակցի ոտքը:
Ուշագրավ է, որ այս դրվագի համար մրցավարը նույնիսկ դեղին քարտ չի ցույց տվել Տևեսին, որն այդ պահին արդեն մեկ զգուշացում էր ստացել: