211652_close_icon
views-count5091 դիտում article-date 11:10 12-09-2016

Իրանը հերքել է ամերիկյան ռազմանավերին իր նավերի «վտանգավոր մոտեցման» մասին տեղեկությունը

Իրանի կառավարությունը հայտարարել է, որ իր ռազմական նավերը և նավակները չեն մոտեցել ամերիկյան ռազմածովային ուժերին նավերին այնքան, որ վտանգ ներկայացնեն, գրում է ամերիկյան The Wall Street Journal թեթրը։ «Իսլամական Հանրապետության նավերը միշտ գործում են միջազգային օրենքներին ու նորմերին համապատասխան։ Այսպիսով, ԱՄՆ-ի հայտարարությունները ոչ միայն իրական չեն, այլև ելնում են Իսլամական Հանրապետության ռազմական հզորության հանդեպ վախից»,-հայտարարել է Իրանի զինված ուժերի հրամանատար Մասուդ Ջազաերին։ Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Պարսից ծովածոցում Իրանի ՌԾՕՈՒ նավերից մեկը հարկադրել է ամերիկյան ռազմանավին փոխել ուղղությունը։

Նմանատիպ նյութեր