Նյու Յորքում այսօր կհարգեն 15 տարի առաջ սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը
Նյու Յորքի բնակիչները պատմության ամենախոշոր ահաբեկչության 15-րդ տարելիցին 6 րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը:
Հիշեցնենք,որ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» խմբավորման 19 ահաբեկիչները 4 հարձակում էին կազմակերպել:
Մահապարտների խմբերը երկու մարդատար օդանավ ուղղորդել էին Համաշխարհային նոր կենտրոնի վրա, որը Նյու Յորքի ամենաբարձր շինությունն էր:
Լռության րոպեները կմեկնարկեն Երևանի ժամանակով ճիշտ 16:46-ին, երբ 15 տարի առաջ այս օրը ահաբեկիչների առաջին օդանավը բախվեց երկնաքերին:
Կկարդացվեն բոլոր՝ 3 հազար զոհերի անուները: