Սախալինում հրթիռներ փոխադրող գնացքի վագոններ են դուրս եկել գծերից
ՌԴ Սախալինի մարզում Ռուսասռանի ՊՆ-ին պատկանող գնացքի 4 վագոններ դուրս են եկել ռելսերից, հաղորդում է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել Ռոշչինո գյուղի մոտակայքում, գնացքից տարհանվել է 6 մարդ, սակայն ոչ ոք չի տուժել:
Այս պահին ողջ տարածքը շրջափակված է ոստիկանության արագ արձագանքման ջոկատների աշխատակիցներով, քանի որ վագոններում հրթիռներ կան: