Ողբերգական դեպք Գյումրի քաղաքում. երկվորյակ նորածիններից տղան մահացել է, աղջիկը՝ բժիշկների հսկողության տակ է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ 2 օր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Գյումրիի ծննդատանը երկվորյակներ են ծնվել՝ 1 տղա, 1 աղջիկ: Պարզվել է, որ տղան 1 օր անց մահացել է, ինչից հետո ծնողները աղջկան տեղափոխել են նույն քաղաքի Ավստրիական մանկական հիվանդանոց:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նորածինների մայրը Գյումրի քաղաքի Անտառավան 5-րդ թաղամասի 21ա շենքի բնակիչ, 36-ամյա Անժելա Հայկազի Ասատրյանն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: