Զլաթան Իբրահիմովիչը «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահի համար անակնկալ է պատրաստել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը մանչեսթերյան դերբիից առաջ ծանրոց է պատրաստել «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյի համար:
«Բարի գալուստ Մանչեսթեր: Ահա քեզ ինչ-որ բան մարզումների համար, քեզ պետք կգա: Կտեսնվենք շաբաթ օրը», գրել է Իբրահիմովիչն իր ինստագրամում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 15:30-ին: