4029 դիտում
21:37 06-09-2016
Կարեն Բարսեղյան. Պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա
Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա մրցավեճից (0:1) հետո տեղի ունեցավ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի մամուլի ասուլիսը.
[b]- Ձեր կարծիքը խաղի մասին:
[/b]
- Ցավալի պարտություն կրեցինք: Եթե ամբողջ խաղը վերլուծենք, կհասկանանք, որ մենք ոչ միայն արժանի չէինք պարտության, այլև հաղթանակի էինք արժանի, բայց սա ֆուտբոլ է: Ցավոք, մենք երևի կենտրոնացվածության պակասի պատճառով գոլ բաց թողեցինք, այն դեպքում, երբ ունեինք խաղային առավելություն մանավանդ երկրորդ խաղակեսում, ունեինք գոլեր խփելու մի քանի հնարավորություններ:
Այս պարտության մեջ երևի ես եմ մեղավոր, որովհետև այն փոփոխությունները, որ ես կատարեցի՝ խաղը ուժեղացնելու համար, չարդարացրեցին իրենց: Մեր խաղի տեմպը և որակը ընկան: Դրա համար պարտության պատասխանատվությունը ես վերցնում եմ իմ վրա, բայց ես վստահ եմ և համոզած, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և ընտրական մյուս փուլում մենք շատ ավելի ուժեղ թիմ կունենանք և կպայքարենք բարձր տեղերի համար:
[b]-Երկորդ խաղակեսում թիմի մի շարք գոլային պահեր ունեցավ: Ի՞նչն էր պատճառը, որ ֆուտբոլիստները չկարողացան եզրափակել գրոհները:
[/b]
- Ինչ-որ տեղ մեր մարզական բախտը չբերեց, մյուս դրվագում դարպասապահը վստահ խաղաց, կամ վերջին փոխանցումը չստացվեց: Այնպես որ կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչու չստացվեց: Միայն կարող եմ ասել, որ ցավում եմ այս պարտության համար, որովհետև խաղի որակից և նվիրվածությունից դժգոհություն չունեմ, կառուցումը բավականին լավ էր, բայց պարտվեցինք:
[b]Պարոն Բարսեղյան, ինչո՞վ էիք առաջնորդվել մեկնարկային կազմն ընտրելիս:
[/b]
- Նախ ասեմ, որ այս խաղից առաջ մենք ընկերական հանդիպում անցկացրեցինք իրաքյան թիմի դեմ, և եթե դուք նկատեցիք, այս խաղի կազմը ոչնչով չէր տարբերվում այդ խաղի կազմից: Մի քանի անգամ նայելով խաղը՝ եկա այն համոզման, որ մեկնարկային կազմի տղաները լավ աշխատանք էին տարել այդ խաղին և այս խաղին էր կարդարացնեն սպասելիքները: Անկեղծ լինեմ, այդպես էլ եղավ, բայց, ցավոք, գոլային պահերի չիրացման պատճառով պարտվում ենք մի խաղում, որտեղ պարտվելու իրավունք չունեինք:
[b]- Խաղաժամանակ չստացավ Գոռ Աղբալյանը, կա՞ ինչ-որ հստակ պատճառ:
[/b]
-Ոչ մի պատճառ չկա; Այս անգամ որոշեցի Ալիկ Հովհաննիսյանին մտցնել խաղադաշտ, հաջորդ անգամ, հնարավոր է, Գոռ Աղբայանին մտցնեմ խաղադաշտ: Մենք ունենք ֆուտբոլիստներ որոնք ընդհանրապես չընդգրկվեցին 18 ֆուտբոլիստների ցուցակի մեջ, չնայած շնորհալի տղաներ են:
[b]- Ի՞նչ հետևություններ եք արել այս խաղից:
[/b]
-Ճիշտն ասած, ես չափազանց դժգոհ եմ մրցաշարային աղյուսակում մեր դիրքից: Ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ ստեղծված իրավիճակից դուրս գանք և գոնե վերջին հորիզոնականից խուսափենք: Ես էլ, տղաներն էլ հասկանում ենք, որ դա մեր տեղը չի, և կանենք հնարավորը գոնե այդ խնդիրը լուծելու համար
Նմանատիպ նյութեր
1149 դիտում
17:20 22-10-2014
Պարտության ամբողջ մեղավորությունը ինձ վրա եմ վերցնում. Ռուդի Գարսիա
3129 դիտում
14:15 06-04-2016
Ֆերնանդո Տորես. Պարտության համար պատասխանատվությունն իմ վրա եմ վերցնում. տեսանյութ
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում