Ֆերնանդո Տորես. Պարտության համար պատասխանատվությունն իմ վրա եմ վերցնում. տեսանյութ
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Բարսելոնայի» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/06/81621/]պարտության[/url] (1:2) համար իրեն է մեղավոր համարել: Հիշեցնենք, որ Տորեսը բացեց խաղի հաշիվը, սակայն հետո խաղադաշտից հեռացվեց:
«Պարտության համար պատասխանատվությունն իմ վրա եմ վերցնում. Սակայն այժմ մեզ ինչպես երբեք աջակցություն է հարկավոր:
Բոլորս դեպի «Վիսենտե Կալդերոն»` պատասխան խաղի: Առա´ջ, «Ատլետիկո», ասել է Տորեսը:
Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա Մադրիդում` ապրիլի 14-ին: