Ձայնալարերի խնդրի պատճառով Բեյոնսեն մի քանի օրով դադարեցրել է համաշխարհային շրջագայությունը
Ամերիկյան հայտնի երգչուհի Բեյոնսեն դադարեցրել է համաշխարհային շրջագայությունը. պատճառը ձայնի հետ կապված խնդիրներն են, հաղորդում է Entertainment Weekly-ն։
Սեպտեմբերի 7-ին երգչուհին պետք է ելույթ ունենար Նյու Ջերսի նահանգի Իսթ-Րաթթերֆորդ քաղաքում, սակայն համերգը չեղարկվել է, այն կկայանա հոկտեմբերի 7-ին։ Բեյոնսեի անձնական բժիշկը խորհուրդ է տվել, որպեսզի երգչուհու «ձայնը հանգստանա»։
Համերգի կազմակերպիչներն արդեն իրազեկել են այդ մասին բնակչությանը։ Արդեն իսկ գնված տոմսերով նրանք կկարողանան ներկա գտնվել հոկտեմբերի 7-ի համերգին։
Սեպտեմբերի 10-ին Բեյոնսեն համրեգ կտա Միսսուրի նահանգի Սենթ-Լուիսում, այնուհետև կուղևորվի Լոս ԱՆջելես, Նոր Օրլեան, Ֆիլադելֆիա և այլ քաղաքներ։
Երգչուհու վերջին տեսահոլովակը մի քանի օրում դիտել է 1,9 մլն մարդ։