211652_close_icon
views-count5363 դիտում article-date 15:00 05-09-2016

Վթարային և պլանային ջրանջատումներ` Երևանի մի շարք վարչական շրջաններում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: 1. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 6-ին` • ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Աէրացիա թաղամասի, Շիրակի փող. 39ա-ից-45 համարների ջրամատակարարումը: • Ժամը 10.00-16.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Աղասու փողոցի, Ֆանարջյան փող. 1-ից-46 համարների անհատական տնատիրությունների և նրբանցքների, Քանաքեռ 6-րդ փողոցի՝ իր նրբանցքներով, «Կոկա-Կոլա» գործարանի, Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 125 դպրոցի ու մանկատան ջրամատակարարումը: 2. Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 7-ին` • Ժամը 10.00-17.00 կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը: • ժամը 09.00-20.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Դուրյան, Չարենցի, Բրյուսովի թաղամասերի, 14-րդ փողոցի 5-րդ նրբանցքի, Սայաթ Նովայի փող. 4-ից-8 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b]«Երևան Ջուր» ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր