Հռոմի Ֆրանցիսկոս պապը սրբադասեց Մայր Թերեզային
Ինչպես հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը, Վատիկանում տեղի է ունեցել պատարագ, որի ժամանակ Ֆրանցիսկոս պապը սրբերի շարքին է դասել Մայր Թերեզային։
Նշվում է նաև, որ սրբադասման հիմքը եղել է քաղցկեղով հիվանդ Բրազիլացու բժշկությունը։
Միանձնուհին Թերեզա անունը ստացել է 1931 թվականին ի պատիվ 1927 թվականին սրբերի դասին դասված ֆրանսուհի Թերեզայի, ով հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ։