211652_close_icon

Հռոմի պապը սրբադասել է Մայր Թերեզային. միջոցառմանը մասնկացել է ավելի քան 100 հազար հավատացյալ

views-count3317 դիտում article-date 14:36 04-09-2016
Հռոմի Ֆրանցիսկոս պապը սրբերի շարքին է դասել միաձնուհի Մայր Թերեզային: Այս մասին հայտնում է Novaya gazeta-ն: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Սրբադասման հանդիսավոր արարողությունը կայացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցված տոնական պատարագի շրջանակում: Սրբադասման միջոցառմանը մասնկացել է ավելի քան 100 հազար հավատացյալ՝ աշխարհի տարբեր անկյուններից: Նշենք, որ Մայր Թերեզան իր ամբողջ կյանքի ընթացում ծառայել է հիվանդներին և աղքատներին։ Նա նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1979թ.)։

Նմանատիպ նյութեր