211652_close_icon
views-count4565 դիտում article-date 18:05 04-09-2016

Օբերնի բանտում բանտարկյալներին արգելում էին նույնիսկ շուրջը նայել և իրար հետ շփվել

Նյու Յորքի Քայուգա շրջանի այսպես կոչված Օբերնի համակարգում բանտարկյալների լռությունը պարտադիր էր։ Բանտարկյալներին արգելում էին նույնիսկ շուրջը նայել, իրար հետ շփվել անգամ նշաններով։ Օբերնի բանտը նախատեսված էր 550 հոգու համար և վերջնականապես կառուցվել է 1820 թվականին: Բանտարկյալները առավոտյան դուրս էին գալիս խցերից և ընդհանուր արհեստանոցներ էին տեղափոխվում։ Նրանք աշխատում էին խիստ հսկողության տակ լիովին լռության մեջ։ Ճաշում էին կողք կողքի, սեղանի մի ուղղությամբ նստած։ Ճնշող լռության մեջ անցնում էր ողջ օրը։ Կարգազանցները պատժվում էին մտրակելով։ Մտրակը մշտապես բանտապանների ձեռքում էր և հարվածներ կարող էին լինել ոչ միայն ասված խոսքի, այլև աշխատանքի ժամանակ որևէ ցրվածության համար։ Երեկոյան բանտախցեր գնալուց հետո կանգնած լսում էին միջանցքում կանգնած քահանայի երեկոյան աղոթքը։ ԱՄՆ-ում կարճ ժամանակի ընթացքում կառուցվել է 13 նման բանտ, այդ շարքից է Նյու Յորքի մոտ կառուցված 1000 բանտախուց ունեցող Սինգսինգ բանտը։ Օբերնի համակարգը ավելի մեղմ ձևով լայն տարածում գտավ Եվրոպայում։

Նմանատիպ նյութեր