4281 դիտում
21:13 02-12-2020
Անկեղծորեն չեմ հասկանում Ն.Փ.-ի շուրջը մնացած մարդկանց. Ո՞նց են կարողանում հայելու մեջ նայել սեփական աչքերին. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է.
«Ասել եմ առաջին օրից, պատրաստ եմ կրկնել ամեն օր. անձամբ ինձ համար սա արժանապատվության հարց է։ Մեզ բոլորիս առաջին հերթին զրկել են արժանապատվությունից և բարոյապես հավասարացրել հողին։ Մեր սրբություններն են հանձնվել թշնամուն՝ դավաճանությամբ, ամբարտավանությամբ, անկարողությամբ։
Այդ ամենի պատասխանատուները՝ Ն.Փ.-ն ու իր թիմն այլևս չունեն իրավունք ներկայացնելու իմ հայրենիքն ու իմ ազգը։ Վերջ։ Ահա՛ իմ դիրքորոշումը։
Ինչու՞ եմ անձնապես կարևորում այս դիրքորոշումս։ Շատ պարզ ու նույնիսկ էգոյիստական պատճառով. որպեսզի հայելու մեջ աչքերիս մեջ նայելու իրավունքս չկորցնեմ։
Ու անկեղծորեն չեմ հասկանում Ն.Փ.-ի շուրջը մնացած մարդկանց, ընդվզող արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ նրա հրահանգով անհամաչափ ուժ կիրառող ոստիկաններին, քաղաքական ճղճիմ հետապնդումների «թղթաբանությունն» իրականացնող դատախազներին ու քննիչներին։ Ո՞նց են կարողանում հայելու մեջ նայել սեփական աչքերին։
Պիտի սկսել հենց արժանապատվության ճգնաժամը հաղթահարելուց։ Ու դա նախ անհատական հարց է, հետո նոր՝ հանրային։ Հայելու մեջ հաջորդ անգամ նայելիս հիշեք այս գրառումը։ Հիշե՛ք»:
Նմանատիպ նյութեր
4595 դիտում
18:05 04-09-2016
Օբերնի բանտում բանտարկյալներին արգելում էին նույնիսկ շուրջը նայել և իրար հետ շփվել
3545 դիտում
21:45 05-12-2019
«Սերժ Սարգսյանի հետ առերեսվողն անգամ մի վայրկյան չի նայել նրա աչքերին». Ամրամ Մակինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am
Այս բաժնից
613 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
868 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին