Թուրքիան կշարունակի կատարել միգրացիոն հոսքերը կառավարելու պարտականությունը. Մոգերինի
Թուրքիան ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ընթացքում հաստատել է ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը կատարելու պատրաստակամությունը, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերենին:
«Մենք պայմանավորվել ենք, որ բոլոր համաձայնագրերը կշարունակեն իրագործվել»,- լրագրողներին ասել է Մոգերենին, ԵՄ ԱԳ նախարարների և Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքի հանդիպումից հետո:
РИА Новости-ի հավաստմամբ՝ Մոգերինին նշել է, որ «շարունակվում է աշխատանքը բոլոր համաձայնագրերի շրջանակում, որոնց ուղղությամբ ԵՄ-ն և Թուրքիան կառուցողական աշխատել են նախորդ ամիսներին»:
«Այսօր թուրքական կողմը հաստատել է միգրացիոն հոսքերը կառավարելու համաձայնագիրը կատարելու պատրաստակամությունը: Մեր կողմից կան հստակ պայմաններ, որոնց վրա մենք մշտապես աշխատում ենք: Աշխատանքը երբեք չի դադարել»,- ասել է Մոգերինին: