211652_close_icon
views-count5741 դիտում article-date 21:21 02-09-2016

Մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը. ТАСС

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/3588582]մահացել է [/url]Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը: Այս մասին հայտնել է նախագահի դուստրը՝ Լոլա Քարիմովը: Ուզբեկստանի պետական հեռուստատեսությունը այսօր՝ սեպտեմբերի 2-ին, հայտարարել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին՝ այսպիսով վերջ դնելով օրեր շարունակված անորոշությանը նախագահի մասին: [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/29/94073/]Ավելի վաղ[/url] հայտնել էինք, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում երկրի մարզիկների հաջող ելույթի կապակցությամբ կազմակերպած խնջույքի ժամանակ կորցրել էր գիտակցությունը: Այս մասին հղում կատարելով կառավարությունում իր աղբյուրներին՝ հայտնում էին «Ուզբեկստանի Ժողովրդական Շարժում» ընդդիմադիր կուսակցության մամուլի ծառայությունից: Մարզիկների հաղթանակներով ոգևորված նախագահը չափազանց շատ ոգելից խմիչք էր օգտագործել, ինչից հետո կորցրել էր գիտակցությունը և վայր ընկել,- ասվում էր հայտարարության մեջ: Պետության ղեկավարին առաջին օգնության էին հասել բժիշկները, ովքեր ուղեղի արյունազեղում էին ախտորոշել:

Նմանատիպ նյութեր