Այսօր տեղի է ունեցել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի երդմնակալության արարողությունը
Այսօր Տաշկենտում տեղի է ունեցել մարտի 29-ի նախագահական ընտրություններում վերընտրված Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի երդմնակալության արարողությունը:
Խորհրդարանի վերին և ստորին պալատների համատեղ նիստին մասնակցել են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և կառավարության անդամներ, Սահմանադրական դատարանի դատավորներ և դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներ:
Նշենք, որ 77-ամյա Քարիմովը պաշտոնավարելու է 4-րդ ժամկետով։