Ֆիլիպիններում հզոր պայթյուն է որոտացել. կա 20 զոհ, ավելի քան 60 վիրավոր
Ֆիլիպինների Դավաո քաղաքի շուկայում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պայթյունի պատճառը ճշտվում է: Ավելի վաղ հայտնի էր 5 զոհի և 30 վիրավորի մասին:
Դեպքի վայր է ժամանել Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն: