211652_close_icon
views-count2448 դիտում article-date 15:46 02-09-2016

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2- ին շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շեւչուկին: Ուղերձում ասված է. «Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների ու անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրի ողջ եղբայրական ժողովրդին` Հանրապետության օրվա առթիվ: Դա տոն է, որը խորհրդանշում է Մերձդնեստրի ժողովրդի կամքը, խիզախությունը, հերոսությունը, անկախ ժողովրդավարական պետություն կառուցելու, հարազատ երկիրը պաշտպանելու եւ զարգացնելու նրա պատրաստակամությունը: Արցախում միշտ ուրախ են Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության հաջողությունների համար: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ` հարգարժան Եվգենի Վասիլիի, եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ողջ ժողովրդին խաղաղություն, բարգավաճում եւ բարեկեցություն, նոր մեծ արարումներ ու ձեռքբերումներ»:

Նմանատիպ նյութեր