211652_close_icon
views-count9843 դիտում article-date 16:07 31-08-2017

Կազմվել է աշխարհում զինված ուժերի վարկանշային ցուցակը. այն գլխավորում է ԱՄՆ-ն, Հայաստանը 93-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 58-րդ

Global Firepower միջազգային ընկերությունը հրապարակել է աշխարհի 133 պետությունների զինված ուժերի վարկանշային աղյուսակը։ Այսպես, աղյուսակի առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է, 2-րդում՝ Չինաստանը, 3-րդում՝ Ռուսաստանը, 4-րդում՝ Հնդկաստանը, 5-րդում՝ Ֆրանսիան, 6-րդում՝ Մեծ Բրիտանիան, 7-րդում՝ Ճապոնիան, 8-րդում՝ Թուրքիան, 9-րդում՝ Գերմանիան և 10-րդում՝ Եգիպտոսը։ Աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել ավելի քան 50 գործոններ։ Հայաստանը նշված աղյուսակում հայտնվել է [url=https://www.globalfirepower.com/country-military-strength-detail.asp?country_id=armenia]93-րդ[/url], Ադրբեջանը՝ 58-րդ և Վրաստանը՝ 82-րդ հորիզոնականում։ Ամբողջական աղյուսակը ներկայացվել է ընկերության պաշտոնական [url=https://www.globalfirepower.com/countries-listing.asp]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր