6079 դիտում
09:55 30-08-2016
Շանթի Յուրայի եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուրջ երկու տարի դատարանի դռները ընկած Շանթի Յուրայի եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, դադարեցվեց։
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, «Շանթ» ռեստորանային համալիրի տարածքում աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել։ Ռեստորանի սեփականատեր Յուրա Ղարիբյանի եղբայրը՝ Սամվել Ղարիբյանը, իր ավտոմեքենայով մեծ արագությամբ Ջանիբեկյան փողոցում դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել մուտքի դուռը, այնուհետև մտել «Շանթ» ռեստորանային համալիրի տարածք և մխրճվելով ներս՝ կոտրել բարմենի սեղանն ու գույքը։ Սամվել Ղարիբյանը իրավապահներին հայտնել էր, թե ինքը միտումնավոր չի արել, սակայն ի սկզբանե շատերը չէին հավատում այս դեպքի պատահականությանը, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ղարիբյան եղբայրների ջրերը մեկ առվով չեն հոսում:
Արդյունքում, ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել Է Սամվել Ղարիբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի մարտի 10–ի դատավճիռը բեկանել, քրեական գործի վարույթը կարճել և Շանթի Յուրայի եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
63153 դիտում
18:00 19-12-2015
Բացառիկ տեսանյութ հայտնի գործարար «Շանթի» Յուրայի տան վրա կատարված ավազակային հարձակումից. Տեսանյութ
10652 դիտում
18:06 06-04-2021
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց. Armeniasputnik.am
Այս բաժնից
4867 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են