211652_close_icon
views-count133819 դիտում article-date 11:32 16-12-2015

Երևանում Շանթի Յուրայի տան վրա զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողը, ով հիվանդանոցում մահացել է, հանցագործ աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական հատուկ խումբ՝ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Բաշինջաղյան փողոցի թիվ 65 տանը տեղի ունեցած ավազակային հարձակման փորձի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, [color=#EF2929]քննչական խմբի ղեկավար է նշանակվել նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի (ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:[/color] Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային, մանրաթելային, հետքաբանական, ձգաբանական և այլն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ [color=#EF2929]դիմակավորված ու զինված հարձակվողը, ով մահացել է հիվանդանոցում, հանցագործ աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան էր, իսկ նրան վնասազերծած գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանի կնոջ մայրը այս պահին գտնվում է հիվանդանոցում և դեռ ցուցմունք չի տվել: Նրա ցուցմունքից հետո հնարավոր է՝ հարուցված քրեական գործը վերաորակվի նաև ինքնապաշտպանություն, քանի որ ակնհայտ է, որ այդ կինը, վտանգելով իր կյանքը, փրկել է ընտանիքի մյուս անդամներին:[/color] Պարզվել է, որ մահացածը եղել է «Չելչիլ» տիպի ողորկափող հրացանով, դիմակավորված և ձեռնոցներով և մտնելով տուն՝ 31-ամյա Մարինե Մելոյանից սպառնալիքներով պահանջել է թանկարժեք զարդեր ու գումար: Ըստ տեղեկությունների՝ նա նշված տուն է մտել, երբ տեսել է, որ տան դուռը բաց է: Նրա արձակած կրակոցից վնասվածք է ստացել նաև նշված տան դայակ, Երևանի բնակիչ, 46-ամյա Արմինե Առաքելյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/15/72939/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 15-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում քաղաքացին դիմել էր ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրում տան անդամների նկատմամբ: Բավականին օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Օպերատիվ էին գործել նաև 1-03 շտապ օգնության մի քանի բրիգադները: Նշված տնից հրազենային վնասվածքով երիտասարդ մի աղջկա էին տեղափոխել հիվանդանոց և ավազակային հարձակումը կատարողին: Վերջինս «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր, որքան էլ որ բժիշկներն անհրաժեշտ գործողություններ էին ձեռնարկել՝ նրա կյանքը փրկելու համար: Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հայտնի գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանին: Հանցագործին վնասազերծել էր տանտիրուհին, երբ տականքը կրակոց էր արձակել երիտասարդ աղջկա վրա ու տանտիրուհին, վտանգելով իր կյանքը փրկել էր տան բոլոր անդամներին: Ավազակային հարձակում կատարողը վնասվածք էր ստացել, ինչն էլ դարձել էր նրա մահվան պատճառը: Դեպքի վայր էին ժամանել Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, նույն վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայր էր ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի՝ ավազակային հարձակում և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործը, երբ կրակոցներ էր արձակել տան տերերի ուղղությամբ, տերերից մեկը ինքնապաշտպանվելով, ըստ տեղեկությունների, դանակով հարվածել էր նրան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` պարզվել էր, որ ավազակային հարձակում կատարող և հիվանդանոցում մահացած անձը Երևան քաղաքի Վշտունի 3-րդ նրբանցք 10 տան բնակիչ, 39-ամյա Գևորգ Սերյոժայի Սարգսյանն էր, իսկ վիրավորը 31-ամյա Մարինե Սերյոժայի Մելոյանն է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b][color=#CC0000]Դեպքի մանրամասները դիտեք այս կիրակի՝ դեկտեմբերի 20-ին, «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում: [/color][/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր