211652_close_icon
views-count10625 դիտում article-date 18:06 06-04-2021

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց. Armeniasputnik.am

Armeniasputnik.am-ը գրում է. ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դադարեցվեց։

«Մարտի 1»-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ հրապարակեց 300․1 հոդվածի վերաբերյալ դատարանի որոշումը։

«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդութոյւնը մերժել»,– հայտարարեց դատավորը։

Հիշեցնենք` ապրիլի 2–ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատարանին միջնորդել էին դադարեցնել իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը՝ ՍԴ-ի կողմից նրան առաջարված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու և ըստ այդմ՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Միջնորդությանը միացավ նաև Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ պահանջելով տվյալ հոդվածով դադարեցնել քրեական հետապնդումը նաև իր պաշտպանյալի նկատմամբ:

Պաշտպանները նաև միջնորդել էին վերացնել ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը կամ զգալիորեն նվազեցնել գրավի չափը:

Փաստաբանները նաև դատարանին միջնորդել էին պարտվորեցնել մեղադրող կողմին գրավոր ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ապօրինի հետապնդում իրականացնելու համար։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր