2504 դիտում
09:06 30-08-2016
Վանաձորի քաղաքապետարանում տևական ժամանակ աշխատողները աշխատավարձ չեն ստացել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետարանում, մեր տեղեկություններով, տևական ժամանակ աշխատողները աշխատավարձ չեն ստացել։ Բանն այն է, որ հեռանալուց առաջ քաղաքապետ Սամվել Դարբինյանը բարձրացրել է աշխատավարձերը, բայց չի ապահովել վճարումը։
Ինքը Դարբինյանը, մեր զրույցում ասաց, թե այդ պարտքը կուտակվել է այն պատճառով, որ հողի հարկի և գույքահարկի հիմնական հավաքագրումը տեղի է ունենում տարեվերջին։ Երբ հավաքագրվի, աշխատավարձի պարտքը կմարվի։ Մեր տեղեկություններով, սակայն, Սամվել Դարբինյանը միտումնավոր է աշխատավարձերը բարձրացրել իմանալով, որ չունի դրա հնարավորությունը։ Նա նախ որոշել է հեռանալուց առաջ «լավություն» անել քաղաքապետարանի աշխատողներին, այնուհետև վատություն անել հաջորդ քաղաքապետին գիտակցելով, որ իրեն հաջորդողը չի կարող այդ գումարը վճարել և կընկնի վատ վիճակի մեջ։ Արդյունքում քաղաքապետարանի աշխատակազմն իրեն լավ կհիշի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1201 դիտում
09:08 21-03-2014
Սևանի մանկապարտեզների աշխատողները դեռ անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերի աշխատավարձը չեն ստացել․ Հրապարակ
1525 դիտում
19:13 07-06-2016
Վանաձորի «Քիմպրոմի» 210 աշխատող 4 ամսից ավելի աշխատավարձ չի ստացել. Էդմոն Մարուքյան
1398 դիտում
09:14 22-02-2014
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները աշխատավարձ չեն ստանա․ Հրապարակ
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1276 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»