Վանաձորի «Քիմպրոմի» 210 աշխատող 4 ամսից ավելի աշխատավարձ չի ստացել. Էդմոն Մարուքյան
Քիմպրոմի 210 աշխատող 4 ամսից ավելի աշխատավարձ չի ստացել, գործարանի ապագայի հետ էլ կապված անորոշ վիճակ է:
Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը` դիմելով կառավարությանը:
«Այդ կերպ մարդիկ ուղերձ են ստանում, որ գործարանն ապագա չունի, ինչն էլ իր հերթին նպաստում է արտագաղթին»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա` աճուրդի միջոցով գույքը վաճառվել է:
Ի դեպ` հենց պատգամավորին դիմել են քաղաքացիներ, ովքեր պնդում են, որ աճուրդով գույք են գնել, բայց հարուցված գործերի պատճառով նրանց թույլ չեն տալիս գույքը տնօրինել: