1204 դիտում
09:08 21-03-2014
Սևանի մանկապարտեզների աշխատողները դեռ անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերի աշխատավարձը չեն ստացել․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Սևանցիները մեզ պատմեցին, որ մանկապարտեզների աշխատողները դեռ 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձը չեն ստացել, իսկ հունվար, փետրվար ամիսներին էլ չեն աշխատել, որովհետև նրանց ստիպել են դիմում գրել ու իրենց հաշվին արձակուրդ վերցնել։
Նշենք, որ Սևանի մանկապարտեզների հունվար, փետրվար ամիսներին չաշխատելու պատճառը ոչ ջեռուցումն է, ոչ էլ շենքային պայմանները։
Ի տարբերություն Հրազդան քաղաքի, որտեղ մանկապարտեզները փայտի վառարաններով են տաքացվում, շենքային պայմաններն էլ անմխիթար են, Սևանում, հակառակը՝ բոլոր մանկապարտեզներն ունեն լոկալ ջեռուցում ու վերանորոգված են։ Այստեղ կարծում են, որ չաշխատելու պատճառը ֆինանսների խնայողությունն է։
Մարտի 3-ին Սևանի համայնքի ղեկավար Ռուդիկ Ղուկասյանը խոստացել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում կլուծի այդ հարցը, սակայն մինչև հիմա 3 տասնյակից ավելի աշխատակիցների չի վճարվել աշխատավարձը։ Թեև նրանց նորից խոստացել են՝ «մինչև ամսվա վերջ աշխատավարձերը կվճարենք»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2504 դիտում
09:06 30-08-2016
Վանաձորի քաղաքապետարանում տևական ժամանակ աշխատողները աշխատավարձ չեն ստացել. «Հայկական ժամանակ»
5323 դիտում
12:15 09-12-2020
Զորահավաքով զորակոչված քաղաքացիների նոյեմբեր ամսվա վճարումները կսկսեն կատարվել դեկտեմբերի 17-ից
Այս բաժնից
1003 դիտում
23:37 10-01-2025
Արամ Ա Վեհափառը 2025-ը հռչակել է «ավանդույթների վերակենսավորման տարի»
4096 դիտում
22:20 10-01-2025
ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն
1042 դիտում
21:56 10-01-2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան