Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Չինաստանի Չանչժոու քաղաքում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը Օբամայի օգնական Բեն Ռոդսի արած հայտարարությունը:
Ըստ նրա ՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի ղեկավարները կքննարկեն Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի, Իրաքում և Սիրիայում Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի, ինչպես նաև Սիրիայի փախստականներին առնչվող թեմաները:
Նախագահները Չինաստան են մեկնելու՝ G20 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: