ԱՄՆ֊ի նախագահ Բարակ Օբաման եվրոպական շրջագայության շրջանակներում ավելացրել է Լեհաստանը, որտեղ կմեկնի հունիսին։ Այս մասին հայտնել է փոխնախագահ Ջոսեֆ Բայդենը։
«Նախագահը կմեկնի Լեհաստան՝ այնտեղ անցկացվող դեմոկրատական ընտրությունների 25֊ամյակի կապակցությամբ։ Բացի այդ, Բրյուսելում նա «յոթնյակի» երկրների առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինայում ստեղծված իրադրությանը վերաբերող հարցեր։ Ֆրանսիայում նա կմասնակցի Նորմանդիայում դաշնակիցների զորքի իջեցման 70 ամյակին նվիրված միջոցառումներին»,֊ հայտնել է Բայդենը։