slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանա-հայկական ֆորումի անդամներին
211652_close_icon

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանա-հայկական ֆորումի անդամներին

views-count1708 դիտում article-date 15:57 29-08-2016
Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում ընդունեց Գերմանա-հայկական ֆորումի պատվիրակությանը` ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի գլխավորությամբ: Ողջունելով Գերմանա-հայկական ֆորումի անդամներին` Էդվարդ Նալբանդյանը կարևորեց կազմակերպության գործունեությունը` ուղղված հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը։ Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցության կապակցությամբ և քննարկեցին փոխհարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հանդիպմանը Ալբերտ Վայլերը ՀՀ ԱԳ նախարարին ներկայացրեց ֆորումի կողմից կատարվող աշխատանքները և առաջիկա ծրագրերը։ Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և արժևորեց Գերմանա-հայկական ֆորումի անդամների կարևոր ջանքերն այդ գործընթացում։ Հանդիպմանն անդրադարձ եղավ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ներկայացրեց ԵՄ հետ նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գերմանացի խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Նմանատիպ նյութեր