211652_close_icon
views-count5282 դիտում article-date 11:35 29-08-2016

Շոտլանդիայում թռիչքից առաջ ոստիկանությունը ձերբակալել է 2 հարբած օդաչուների

Շոտլանդիայի «Նյուարք» օդանավակայանում թռիչքից անմիջապես առաջ ձերբակալվել են United Airlines ավիաընկերության 2 օդաչուներ։ Ինչպես տեղեկացնում է The New York Post-ը, վերջիններս եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Թռիչքը ևս հետաձգվել է 10 ժամով։ Օդանավում եղել է 140 ուղևոր։ Նրանց տեղափոխել են այլ օդանավ։ 45-ամյա Կառլոս Ռոբերտո Լիկոնան և 35-ամյա Բրեյդի Գրեբենքը դատարանի առաջ կկանգնեն։ Բացի այդ, United Airlines ընկերությունը հեռացրել է նրանց աշխատանքից։ Այս տարվա հուլիսին Գլազգոյում ձերբակալվել էին կանադացի 2 օդաչուներ։ Նրանց արյան մեջ հայտնաբերվել էր ալկոհոլի բարձր մակարդակ։ Շոտլանդիայում դրա համար օդաչուն կարող է ազատազրկման դատապարտվել մինչև 2 տարի ժամկետով կամ ենթարկվել խոշոր չափի տուգանքի։

Նմանատիպ նյութեր