Ստոկհոլմում քրդական համայնքի շենքի մոտ պայթյուն է որոտացել
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի հարավում՝ քրդական համայնքին պատկանող շենքի մոտ ուժգին պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով կոտրվել են նկուղային եւ առաջին հարկերի պատուհանների ապակիները:
Տուժածներ չկան: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունը կապ ունի կիրակի տեղի ունեցած բախումների հետ: Այդ ժամանակ խռովություններ էին առաջացել տեղի թուրքական եւ քրդական համայնքների ներկայացուցիչների միջեւ: Դա էլ իր հերթին կապ ունի Թուրքիայում քրդերի եւ ուժայինների միջեւ շարունակվող սրված պայքարի հետ: