Ղրիմի Ռադայի շենքի մոտ պայթյուն է որոտացել
Ղրիմի պառլամենտի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել։
«Շատ տագնապալի իրադրություն է»,֊ հայտնել է երկրի ոստիկանության մամլո ծառայությունը, փոխանցում է ITAR-TASS-ը։
Մի խումբ ցուցարարներ փորձում են ներխուժել Ղրիմի Գերագույն միության շենք, որտեղ մոտակա րոպեներին երկրի ներքաղաքական իրադրության քննարկման շուրջ արտահերթ նիստ է տեղի ունենալու։
Շենքի մուտքի մոտ ավելի քան 7000 ցուցարար է հավաքված։
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Սիմֆերոպոլում՝ Ղրիմի Գերագույն ռադայի մոտ 5 հազարից ավելի թաթարներ ցույց էին անցկացնում՝ շրջանի իշխանություններից պահանջելով պահպանել Ուկրաինայի ամբողջությունը։ Մարդիկ Ուկրաինայի, Եվրամիության ազգային դրոշները ձեռքներին բացականչում էին․ «Слава Украине!», «Украина!»։