211652_close_icon

Կալիֆորնիայի նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել

views-count2203 դիտում article-date 11:13 27-08-2016
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Քարսոն քաղաքի նավթավերամշակման գործարանում, որը պատկանում է Tesoro ընկերությանը, պայթյուն է որոտացել, հաղորդում է Los Angeles Times-ը։ Ըստ տեղեկությունների՝ պայթյունին հաջորդել է խոշոր հրդեհը, իսկ տարածքն ամբողջովին պատվել է ծխով։ Չնայած տուժածմեչօ մասին տեղեկությունների բացակայութնաը, տեղի իշխանությունները հորդորել են գործարանից ¼ մողն հեռավորության վրա բնակվողներին հեռանալ տեղանքից։ Փակվել են գործարանի տարածք տանող մի քանի փողոցներ։ Ընկերության տվյալներով՝ հետազոտության արդյունքներով՝ օդում պայթյունի հետևանքով թունավոր նյութերի՝ նորմայից բարձր ցուցանիշ չի գրանցվել։ Ներկա պահին պարզում են տեղի ունեցածի պատճառները։

Նմանատիպ նյութեր