211652_close_icon

Կալիֆորնիայի նավթավերամշակման գործարանում մեծ հրդեհ է բռնկվել

views-count1440 դիտում article-date 14:12 19-12-2014
Կալիֆորնիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում երկրի ամենախոշոր նավթավերամշակման գործարանում մեծ հրդեհ է բռնկվել: 1200 հեկտար տարածքը պատկանում է Chevron ընկերությանը: Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է սարքավորումների հերմետիկության կորստի պատճառով: Գործարանը ամեն օր վերամշակում է ավելի քան 240 հազար բարել նավթ: Այս վթարի հետևանքով ԱՄՆ-ի արևմտյան շրջաններում բենզինի գինը կարող է թանկանալ:

Նմանատիպ նյութեր