5374 դիտում
09:42 27-08-2016
Մեծ լարվածություն է առաջացել Դավիթ Հարությունյանի, Իշխան Զաքարյանի և ԱԺ պաշտոնյաների միջև. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ վերջերս բավական մեծ լարվածություն է առաջացել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և Ազգային ժողովի պաշտոնյաների միջև։
Լարվածությունն ինչ-որ պահի այնքան Է խորացել, որ գործը հասել Է նախագահական։ Խնդիրը ՎՊ մասին նոր օրենքի նախագիծն է, որը ՍԺ-ն պետք է քննարկի և ընդունի առաջիկայում։ Ի. Զաքարյանը ցանկանում է, որ ՎՊ-ն հնարավորինս անկախ լինի, կարողանա բյուջետային ծախսերի վրա իր ստուգելու լծակներն ավելացնել և ԱԺ-ին էլ շատ հաշվետու չլինել։ Կառավարությունը փորձում է այնպես անել, որ բյուջեի վրա թե ՎՊ-ի, թե ԱԺ-ի վերահսկողությանը հնարավորինս քիչ լինի։ ԱԺ-ն էլ իր հերթին աշխատում է այդ նոր օրենքով թե ՎՊ-ի՛, թե՛ կառավարության գործունեության վրա հնարավորինս շատ վերահսկողություն ունենալ։ Եվ, որոշ տեղեկությունների համաձայն, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հիմա նախագահականից փորձում են այս երեք ինստիտուտների լիազորությունները բաժանել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1931 դիտում
15:05 24-03-2015
Թուրքիայում քաղաքական նոր լարվածություն է առաջացել
1711 դիտում
13:10 18-04-2014
Վերահսկիչ պալատում տեղի ունեցավ Իշխան Զաքարյանի և Ջոն Հեֆերնի պաշտոնական հանդիպումը
1444 դիտում
22:04 22-07-2015
Իշխան Զաքարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2365 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»