211652_close_icon
views-count3691 դիտում article-date 09:15 25-08-2016

Հարձակում՝ Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա. կա 12 զոհ, 44 վիրավոր. տեսանյութեր

Ժամեր առաջ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 44 մարդ, հաղորդում է Reuters գործակալությունը։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ զոհվածներից 7-ը ուսանողներ են, 3-ը՝ ոստիկաններ և 2-ը՝ անվտանգության աշխատակիցներ։ Տուժածների մեծ մասը ևս համալսարանի ուսանողներն են։ Հարձակումից միայն 10 ժամ անց ոստիկանությանը հաջողվել է ոչնչացնել ահաբեկիչներին։ Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Նշենք, որ վերջին ամիսներին այդ երկրում իրավիճակը կտրուկ վատթարացել է։ Ծայրահեղական «Թալիբան» շարժումը սկսել է այժմ մեծ գրոհներ իրականացնել խոշոր քաղաքների վրա։ Բացի այդ, մեծացել է «Իսլամական պետության» ազդեցությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր