Թուրքիայի հարավում զինվորական մեքենա է պայթեցվել. կա 1 զոհ և 3 վիրավոր
Թուրքիայի հարավ-արևելյան Շանլըուրֆա նահանգում այսօր զինվորական զրահամեքենա է պայթեցվել, հաղորդում է Xinhua գործակալությունը։
Պայթյունի հետևանքով 1 զինվոր մահացել է, ևս 3-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Թուրքական Dogan գործակալության տվյալներով՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել Վիրանշեհր քաղաքից 9 կմ հեռավորության վրա գտնվող ավտոճանապարհի վրա, որտեղով և անցել է զրահամեքենան։
Գործակալության պնդմամբ՝ պայթյունի հեղինակները Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներն են։