211652_close_icon
views-count1334 դիտում article-date 15:22 07-06-2014

Կիևի կենտրոնում մեքենա է պայթեցվել

Կիևի կենտրոնում Լունգանսկի համարանիշերով Infiniti մակնիշի մեքենա է պայթեցվել։ Այս մասին հայտնում է «ՈւՆԻԱՆ»֊ը։ Պայթյունը տեղի է ունեցել Կուտուզով և Ստառանովոդնիցկի փողոցների անկյունում՝ Գերագույն ռադայում Պորոշենկոյի երդմնակալության ժամանակ։ Դեպքի վայրի մոտակայքում գտնվում է Ուկարաինայի նախագահի նստավայրը, խորհրդարանն ու կառավարական թաղամասը։ Պայթյունի ժամանակ մեքենայում միայն վարորդն էր։ Ներկայումս նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ըստ ականատեսների վկայության՝ հզոր պայթյուն է որոտացել, որի ժամանակ մեքենան ընթացքի մեջ է եղել։

Նմանատիպ նյութեր