Երկիր մոլորակի ամենահանելուկային վայրերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սթոունհենջը մեգալիթյան խոշոր կառույց է Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնից շուրջ 130 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Սոլսբերի քաղաքի մոտ, Էյվոն գետի ձախ ափին։
Երկար տարիներ է, ինչ այն իր վրա է բևեռում հնագետների ուշադրությունը։ Նրա մասին շատ է գրվել, և հորինվել են զանազան առասպելներ։ Այն անվանել են Արևի տաճար, հեթանոսական տաճար։
Կառուցել են քարի դարից բրոնզի դարն անցնելու ժամանակներում՝ մ.թ.ա. 1900-1400 թթ.։ Բաղկացած է տարբեր ժամանակներում նույն տեղում կանգնեցված երեք կառույցներից։