Ինչքան էլ ԱԺ պատգամավորի եղբոր տղան զբաղվի սանմաքրմամբ, միևնույն է՝ «Խոզը մնում է խոզ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի կարգարդությամբ վարչական շրջանի կոմունալ ծառայության և սանմաքրման աշխատակիցները արշավ են սկսել իրենց վարչական շրջանում գտնվող կամուրջների և ջրանցքներում բնակիչների կողմից թափված կենցաղային և շինարարական աղբը հեռացնելու ուղղությամբ:
Մալաթիայի Տիչինայի փողոցից դեպի Անդրանիկի փողոց տանող ճանապարհին գտնվող կամրջի վրայից վերացվել են մարդաբոյ փոսերը, իսկ կամրջի տակ կուտակված գրեթե 1 КамАЗ կենցաղային աղբը 2 օրում հեռացվեց:
Մնում է, որպեսզի քաղաքացիները , ովքեր այդ «փնթի խոզության» հեղինակներն են՝ նորից չկրկնեն իրենց՝ նման ձևով աղբ թափելու ավանդույթը:
Հակառակ դեպքում՝ կարող է մի օր թաղապետարանը բարկանա ու ասի. «Նաջարյանը փաշմանել է, էլ աղբը չենք տանելու»: Ու այդ գարշահոտությունը շնչեն բնակիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի