Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու է մեկնել Խորվաթիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու է ներկա գտնվել Խորվաթիա-Ուկրաինա հանդիպմանը (1:0):
«Որևէ թաքուն պատճառ չի եղել: Եկել էի, որպեսզի ազատ օրերը հաճույքով անցկացնեի, այցելեի ընկերներիս, օրինակ` Պրեդրագ Միյատովիչին ու Դավոր Շուկերին:
Գիտեմ, բոլորն էլ ենթադրում են, որ եկել էի ինչ որ խաղացողների տեսնելու: Սակայն այսօր դա անելու համար պարտադիր չէ ճանապարհորդել: Ես բոլոր ֆուտբոլիստներին էլ լավ եմ ճանաչում:
Ես եկել էի որպես մարդ, որը ցանկանում էր հանգստանալ և վայելել հրաշալի եղանակը` մանչեսթերյան անձրևներից հետո», ասել է պորտուգալացին: