4379 դիտում
13:39 27-11-2015
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նորք Մարաշում վնասազերծված խմբի եւ հնարավոր անհնազանդության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Նորք Մարաշում [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71251/]վնասազերված [/url]խմբի անդամները անլուրջ են եղել եւ նպատակաուղղված: Կարծում եմ` փորձում են ժողովրդին վախեցնել, ահաբեկել, բայց մենք չենք ահաբեկվելու: Բայց, եթե հանցագործներ են, թող պատժվեն խստությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ հրաժարվեց այլ ենթադրություններ անել՝ նշելով, որ «Նոր Հայաստան»-ը նաեւ հակաահաբեկչական ճակատ է:
«Մենք մերժում ենք բռնությունը, ահաբեկչությունը: Մեր պայքարը նաեւ սեփական վախի եւ ահաբեկված լինելու դեմ է»,- ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նաեւ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 1-ին սկսելու է անժամկետ նստացույցն ու հանրահավաքը: Անգամ պատրաստ է քաղաքացիական անհնազանդության դիմել: «Եթե որոշում լինի մնալ Ազատության հրապարակում, ես կլինեմ այդ մարդկանց հետ, կմնամ շուրջօրյա հանրահավաքների»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի և ՀՀ ԱԱԾ-ի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1882 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1015 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
775 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն