89021 դիտում
14:54 27-11-2015
Ուժեղացված ծառայություն Կենտրոնի դատարանում. մի քանի դատավորներ քննում են Նորք Մարաշում վնասազերծված, մինչև ատամները զինված խմբի անդամների կալանավորման հարցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ոստիկանության ուժեղացված հսկողությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեցին նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության, ինչպես նաև Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից վնասազերծված 21 անձինք:
Ինչպես նշված դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս դատարան էին բերվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողների հրամանատար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, ուժեղացված հսկողության ներքո: Իսկ դատարանում նույնպես ուժեղացված ծառայություն էր, որը ղեկավարում էր նշված դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Արթուր Փիլոսյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ԱԱԾ քննչական վարչությունը դիմել է նշված դատարան, որպեսզի դատարանը բոլոր 21 կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի կալանավորումը ու քանի որ կասկածյալները շատ են, դռնփակ դատական նիստերն անցկացնելու են մի քանի դատավորներ:
Այս պահին մի քանիսի նիստերը սկսվել են, իսկ այն կտևի, երևի, երկար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1100 դիտում
14:04 25-01-2016
Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված 5 անդամներ արդեն ազատության մեջ են
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)