Մալազիայում նավթային տանկեր են առևանգել
Մալազիայի ծովային անվտանգության գործակալությունը հայտնել է նավթային տանկերի առևանգման մասին, փոխանցում է Reuters-ը։
Հայտարարության մեջ ասվում է, որ արդեն ճշտվել է նավի գտնվելու վայրը։ Այն այժմ ինդոնեզական Բատամ քաղաքի ջրերի մոտ է։ Սակայն դեռևս հայտնի չէ, թե ովքեր են առևանգել նավը։
Vier Harmoni նավը տեղափոխելիս է եղել 392 հազար ԱՄՆ դոլարի 900 հազար լիտր դիզելային վառելիք։ Այն ուղղություն էր վերցրել Մալազիայի Թանջունգ Պելեպաս նավահանգստից։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։