Մալազիայում 8 անչափահասները խեղդվել են գետում
Մալազիայի Ջոհոր նահանգի Մուար գետում 13֊ից 16 տարիքի 8 դպրոցական է խեղդվել։ Ողբերգությունը տեղի է ունեցել առավոտյան վազքի ժամանակ։ Երեխաներից մեկը պատահաբար գետն է ընկել և նրան օգնություն ցուցաբերելու համար 7 ընկերներ նետվել են գետը, ինչի արդյունքում բոլորը խեղդվել են, հայտնում է «БЕРНАМА» լրատվական միջոցը։
Ըստ ոստիկանության ղեկավարի հաղորդման, որոնողափրկարարական աշխատանքներին 130 փրկարար է մասնակցել, որոնց հաջողվել է դուրս բերել մահացածների 8 մարմինները։