211652_close_icon
views-count79760 դիտում article-date 16:25 30-08-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ՝ ԱՐՑԱԽԻՑ. «Եղնիկներ» հայտնի զորամասում զինվորները կարգի են բերում իրենց «կազարման»

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Եղնիկներ» հայտնի զորամասում Արցախի պաշտպանության բանակի սպաներն ու ժամկետային զինծառայողները, այդ թվում՝ նորակոչիկները, իրենց ուժերով կարգի են բերում իրենց կացարանները, այդ թվում՝ այն հատվածները, որտեղ իրենք քնելու են։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Մեծ սիրով ենք կատարում աշխատանքները, որովհետև գիտենք՝ սա 2 տարի համարվելու է մեր տունը, մեր օջախը, ու ինչքան մաքուր ու կոկիկ լինի մեր ծառայության վայրը, այնքան ավելի ապահով կլինենք, որ այլ հիվանդություններ չենք ստանա, իսկ գաղտնիք չէ, որ անգամ քաղաքակիրթ ու զարգացած երկրների բանակներում էլ պաշտպանված չեն ամենատարբեր հիվանդություններից։ Բայց լավ է՝ շատ հարցեր լուծվել են, իսկ որոշ հարցեր լուծման մեջ են, ու վստահ ենք, որ այդ հարցերը լուծելուց հետո մեզ ավելի պարտավորված ենք զգալու ծառայության ընթացքում»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+

Նմանատիպ նյութեր