211652_close_icon
views-count27465 դիտում article-date 21:46 15-08-2016

Ջրհեղեղ Մոսկվայում. Յաուզա գետը դուրս է եկել ափերից. փրկարարները ջրի տակ մնացած ավտոմեքենաներից 200 մարդ են տարհանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում արդեն երկրորդ օրն է` հորդառատ անձրևները չեն դադարում: Այս մասին հայտնում է Риа Нօвости-ն: Ռեկորդային քանակի տեղումները ափերից հանել են մայրաքաղաքի հյուսիս-արևելքով հոսող Յաուզա գետը, որը հեղեղել է փողոցները: Փրկարարները ջրի տակ մնացած ավտոմեքենաներից 200 մարդ են դուրս բերել: Հեղեղվել են նաև մանկական խաղահրապարակները, շենքերի մուտքերը: Մայրաքաղաքի հարավ-արևմուտքում՝ Ակադեմիկոս Անոխինի փողոցում, ավտոբուսը կիսով չափ ջրի տակ է անցել և չի կարողացել ինքնուրույն դուրս գալ ջրից: Օգնության են հասել փրկարարները և մարդկանց, որոնց թվում է եղել նաև հղի կին, տարհանել են սրահից: Ներկայացնում ենք այս պահին համացանցում հրապարակվող մեծ թվով տեսանյութերից երկուսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր