Օգոստոսի 15-17-ը մի քիչ հովանանք, որ 18-ից սկսած նորից տժժժանք. Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին
Հանրապետության տարածքում Իրաքից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի նաև վաղը, ինչի արդյունքում կպահպանվի նաև օդի բարձր ջերմային ֆոնը: Հանրապետության ամենաշոգ հատվածը կլինի Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ առանձին հատվածներում ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի +38…+39 աստիճանի: Այս մասին [url=http://www.1in.am/1981548.html]«Առաջին լրատվական»-ի[/url] հետ զրույցում առաջիկա օրերի վերաբերյալ կանխատեսումները ներկայացրեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը
Սակայն, օգոստոսի 15-ից սկսած օդերևութաբանական իրավիճակը Հայաստանում կփոխվի, օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը հարավայինից հյուսիս-արևմտյանի և մեր երկիր կներթափանցեն սառը օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: Օգոստոսի 15-17-ին նույնիսկ հյուսիսային մարզերում, մասնավորապես Շիրակում, Լոռիում և Տավուշում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օգոստոսի 18-ից սկսած հարավից մեր երկրին մոտենում է հաջորդ տաք օդի ալիքը, ինչի արդյունքում 18-20-ին ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, և Արարատյան դաշտում ու Երևանում կհասնի +38 աստիճանի:
[img]/ups/images/0195166001471187634669610.jpg[/img]
Պետք է նշել նաև, որ ջերմաստիճանի նվազումը այդ երեք օրը ցերեկային ժամերին առանձնապես չի զգացվի, քանի որ ամեն դեպքում +34…+35 աստիճան տաքությունը Երևանում կպահպանվի, բայց երեկոյան ժամերին և գիշերը բավականին հաճելի եղանակային պայմաններ կլինեն, այդ ժամանակահատվածում ջերմաստիճանը կնվազի մինչև +24…+26 աստիճան
[img]/ups/images/0419924001471187645912352.jpg[/img]