Ժողովուրդ, էս հովերը քթներիցս գալույա, հո ժարիտներ չի անելու ... Գագիկ Սուրենյանը` սպասվող եղանակի մասին
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
Ժողովուրդ, էս հովերը քթներիցս գալույա, հուլիսի 14-ից հետո հո ժարիտներ չի անելու, ետ մոտեցող հոսանքները տեսնում եմ` անկախ ինձնից քրտնում եմ )))) :
ՀԳ Գրառումը Լիլի Հովերին չի վերաբերվում)))
[b]Հուլիսի 12-15-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:[/b]
Հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև հուլիսի 11-ը ներառյալ: Հուլիսի 10-ի երեկոյան շրջանների զգալի մասում, հուլիսի 11-ին բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ:
Հատկապես հորդառատ անձրևներ են սպասվում հուլիսի 11-ի գիշերը և առավոտյան: Ներկա պահին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է մոտ 3-4 աստիճանով:
Հուլիսի 12-ից սկսած մեր տարածաշրջան կսկսեն ներթափանցել հարավային տաք օդային հոսանքներ, տեղումները բոլոր մարզերում կդադարեն և օդի ջերմաստիճանը աստիճանավար կբարձրանա:
Ընդհանուր առմամբ հուլիսի 12-15-ին ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով: Եթե հուլսի 9-11-ին մայրաքաղաքում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը տատանվելու է +26…+28 աստիճանի սահմաններում, ապա արդեն հուլիսի 15-ին [b]Երևանում սպասվում է մինչև +35…+36 աստիճան տաքություն:[/b]